Ընթերցանության խթանում

17-18.05.2013
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ
Երկօրյա ինտերակտիվ սեմինար` երեխաների և երիտասարդների շրջանում ընթերցանության խթանման բազմազան մեթոդների վերաբերյալ


Ամսաթիվ` 2013 թ. մայիսի 17-18
Վայրը` Ուկրաինա, Լվով
Կազմակերպիչներ` Next Page հիմնադրամ (Բուլղարիա), Հրատարակիչների ֆորում ՀԿ (Ուկրաինա)

Նպատակը. Սեմինարն անց է կացվում Գրքի հարթակ նախագծի շրջանակներում (Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ)` հընթացս Լվովի միջազգային մանկական փառատոնի: Սեմինարի նպատակն է ներկայացնել երեխաների և երիտասարդների շրջանում ընթերցանության խթանման լավագույն մեթոդները,  որոնք կարող են կիրառվել ժամանակակից տեղեկատվական միջավայրում: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ընթերցանության խթանմանը երեխաների շրջանում, ովքեր, որոշակի հանգամանքների պատճառով, սահմանափակ հնարավորություններ ունեն առնչվելու տեղեկատվական աղբյուրներին և մշակութային գործունեությանը:

Հիմնական նպատակները.
  • բարելավել ընթերցանության խթանման ժամանակակից մեթոդների կիրառման հմտությունները;
  • տարբերակել ընթերցանության խթանման միջոցառումների լսարանը;
  • ուղղորդել տեղական խմբերի և փորձագետների մասնակցությունը ընթերցանության խթանման եվրոպական և տարածաշրջանային  համակարգերում;
  • բարձրացնել ընթերցանության տեսանելիությունը որպես մարդկային զարգացման կարևորագույն գործոն

Մասնակիցներ. ուկրաինացի 15 գրադարանավարներ («Ուկրաինայի լավագույն ընթերցող» մրցույթի ամենահաջողակ կազմակերպիչներ) և 5-ական գրադարանավարներ Վրաստանից և Հայաստանից:

Տեղեկատվություն նախագծի վերաբերյալ
Գրքի հարթակ նախագիծն իրականացվում է Next Page  հիմնադրամի կողմից  ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակութային» ծրագրի աջակցությամբ «Հրատարակիչների ֆորում» ՀԿ-ի (Ուկրաինա), Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (Հայաստան) և Վրաստանի հրատարակիչների և գրավաճառների ասոցիացիայի հետ համատեղ: Նախագծի նպատակն է զարգացնել Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի հրատարակչական ոլորտը: Նախագծի հիմքում ընկած է Արևելյան գործընկերության երկրների կայուն զարգացման հարցում մշակույթի դերի բարձրացման, ինչպես նաև Արևելյան գործընկերության և Եվրոպական Միության տարածաշրջանային պետական կառույցների, ասոցիացիաների, մշակութային և գիտական կազմակերպությունների միջև  համագործակցության ակտիվացման գաղափարները:

Կոնտակտային անձ` Իրինա Լեպսկա, (097)2393876, ilepska@bookforum.com.ua
Եթե ցանկանում եք մասնակցել, մինչև ապրիլի վերջ կապ հաստատեք Ձեր երկրի համապատասխան տեղական մենեջերի հետ:

Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

Լրացուցիչ տեղեկություն
Առնչվող նորություններ
11/04/2013
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ Երկօրյա ինտերակտիվ սեմինար` երեխաների և երիտասարդների շրջանում ընթերցանության խթանման բազմազան մեթոդների
Կարդալ ավելին…
14/05/2013
Detailed program for the Promotion of Reading training is now available
Կարդալ ավելին…
15/05/2013
Press Release: Reading Promotion for Children and Youth
Կարդալ ավելին…
04/06/2013
On May 17-18, 2013, during the Lviv International Children's Festival the international training seminar for participants from Ukraine, Armenia and Georgia was held. The seminar titled «Reading Promotion for Children and Youth» was implemented
Կարդալ ավելին…

Ավելի շատ նորություններ

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ