11
Apr
Apr
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ
Երկօրյա ինտերակտիվ սեմինար` երեխաների և երիտասարդների շրջանում ընթերցանության խթանման բազմազան մեթոդների վերաբերյալ

Ամսաթիվ` 2013 թ. մայիսի 17-18
Վայրը` Ուկրաինա, Լվով
Կազմակերպիչներ` Next Page հիմնադրամ (Բուլղարիա), Հրատարակիչների ֆորում ՀԿ (Ուկրաինա)
Նպատակը. Սեմինարն անց է կացվում Գրքի հարթակ նախագծի շրջանակներում (Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ)` հընթացս Լվովի միջազգային մանկական փառատոնի: Սեմինարի նպատակն է ներկայացնել երեխաների և երիտասարդների շրջանում ընթերցանության խթանման լավագույն մեթոդները, որոնք կարող են կիրառվել ժամանակակից տեղեկատվական միջավայրում: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ընթերցանության խթանմանը երեխաների շրջանում, ովքեր, որոշակի հանգամանքների պատճառով, սահմանափակ հնարավորություններ ունեն առնչվելու տեղեկատվական աղբյուրներին և մշակութային գործունեությանը:
Հիմնական նպատակները.
Մասնակիցներ. ուկրաինացի 15 գրադարանավարներ («Ուկրաինայի լավագույն ընթերցող» մրցույթի ամենահաջողակ կազմակերպիչներ) և 5-ական գրադարանավարներ Վրաստանից և Հայաստանից:
Տեղեկատվություն նախագծի վերաբերյալ
Գրքի հարթակ նախագիծն իրականացվում է Next Page հիմնադրամի կողմից ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակութային» ծրագրի աջակցությամբ «Հրատարակիչների ֆորում» ՀԿ-ի (Ուկրաինա), Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (Հայաստան) և Վրաստանի հրատարակիչների և գրավաճառների ասոցիացիայի հետ համատեղ: Նախագծի նպատակն է զարգացնել Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի հրատարակչական ոլորտը: Նախագծի հիմքում ընկած է Արևելյան գործընկերության երկրների կայուն զարգացման հարցում մշակույթի դերի բարձրացման, ինչպես նաև Արևելյան գործընկերության և Եվրոպական Միության տարածաշրջանային պետական կառույցների, ասոցիացիաների, մշակութային և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության ակտիվացման գաղափարները:
Կոնտակտային անձ` Իրինա Լեպսկա, (097)2393876, ilepska@bookforum.com.ua
Եթե ցանկանում եք մասնակցել, մինչև ապրիլի վերջ կապ հաստատեք Ձեր երկրի համապատասխան տեղական մենեջերի հետ:

- բարելավել ընթերցանության խթանման ժամանակակից մեթոդների կիրառման հմտությունները;
- տարբերակել ընթերցանության խթանման միջոցառումների լսարանը;
- ուղղորդել տեղական խմբերի և փորձագետների մասնակցությունը ընթերցանության խթանման եվրոպական և տարածաշրջանային համակարգերում;
- բարձրացնել ընթերցանության տեսանելիությունը որպես մարդկային զարգացման կարևորագույն գործոն
Մասնակիցներ. ուկրաինացի 15 գրադարանավարներ («Ուկրաինայի լավագույն ընթերցող» մրցույթի ամենահաջողակ կազմակերպիչներ) և 5-ական գրադարանավարներ Վրաստանից և Հայաստանից:
Տեղեկատվություն նախագծի վերաբերյալ
Գրքի հարթակ նախագիծն իրականացվում է Next Page հիմնադրամի կողմից ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակութային» ծրագրի աջակցությամբ «Հրատարակիչների ֆորում» ՀԿ-ի (Ուկրաինա), Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (Հայաստան) և Վրաստանի հրատարակիչների և գրավաճառների ասոցիացիայի հետ համատեղ: Նախագծի նպատակն է զարգացնել Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի հրատարակչական ոլորտը: Նախագծի հիմքում ընկած է Արևելյան գործընկերության երկրների կայուն զարգացման հարցում մշակույթի դերի բարձրացման, ինչպես նաև Արևելյան գործընկերության և Եվրոպական Միության տարածաշրջանային պետական կառույցների, ասոցիացիաների, մշակութային և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության ակտիվացման գաղափարները:
Կոնտակտային անձ` Իրինա Լեպսկա, (097)2393876, ilepska@bookforum.com.ua
Եթե ցանկանում եք մասնակցել, մինչև ապրիլի վերջ կապ հաստատեք Ձեր երկրի համապատասխան տեղական մենեջերի հետ:
Առնչվող փաստաթղթեր
Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar
Mar
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18
28
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17
03
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16
03
Jan
Jan
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15
30
Nov
Nov
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14
Մեկնաբանություններ
Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան