13
Feb
Մամլո հաղորդագրություն՝ Միջազգային հրատարակիչների այցելություններ և Աշխատանքային հանդիպում Երևանում

Download Press Release in English (Word)      Download Press Release in English (PDF)
Download Press Release in Armenian (Word)      Download Press Release in Armenian (PDF)


Միջազգային հրատարակիչների այցելություններ
և
Աշխատանքային հանդիպում Երևանում`
«Գրականության առաջխաղացումը թարգմանության միջոցով» խորագրով


Փետրվարի 18-22, 2014, Երևան

Միջոցառումները կազմկապերված են Գրքի հարթակ ծրագրի շրջանակներում
Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ
Կազմակերպիչներ՝ Հայ գրականության հիմնդրարամ և Next Page հիմնադրամ (Բուլղարիա)

Միջազգային հրատարակիչների այցելությունները տեղի կունենան փետրվարի 18-20-ը, Երևանում և   կհյուրընկալեն մի խումբ միջազգային հրատարակիչների և գրքի ոլորտի մասնագետների: Այցելությունների  ընթացքում հյուրընկալված մասնագետները կծանոթանան Հայաստանյան գրքի շուկային, հաստատելով կամ ընդլայնելով համագործակցության եզրերը թարգմանության իրավունքների փոխանակման ոլորտում: Մասնակիցների թվում կլինեն նաև մի քանի Եվրոպական հրատարակչությունների ներկայացուցիչներ, որոնց ուշադրության կենտրոնում է տարածաշրջանը և թարգմանչական գրականությունը:

«Գրականության առաջխաղացումը թարգմանության միջոցով» խորագրով միջազգային աշխատանքային հանդիպման նպատակն է Հայաստանի և Վրաստանի գրքի ոլորտի մասնագետների հետ համատեղ մշակել տարբեր գործիքներ և մոտեցումներ, որոնք կնպաստեն այսպես կոչված՝ «փոքր լեզուներով» ստեղծվող գրականության առաջխաղացմանը թարգմանության միջոցով: Աշխատանքային հանդիպումներին կմասնակցեն ոլորտի հիմնական դերակատարները, այդ թվում՝ հեղինակներ, թարգմանիչներ, հրատարակիչներ, գրական գործակալներ, պետական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, մշակութային ԶԼՄ-ներ: Ակնառու մասնագետներ Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Ուկրաինայից:

Մասնակիցներ՝ 50-ից ավելի գրողներ, թարգմանիչներ, հրատարակիչներ, գրական գործակալներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, մշակութային ԶԼՄ-ներ Հայաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Լեհաստանից, Թուրքիայից և Ուկրաինայից:


Աշխատանքային լեզուներ՝ անգլերեն և ռուսերեն


Աշխատանքային հանդիպման վայրը՝ Թուֆենկյան ավանդական Երևան հյուրանոց (Հանրապետության 48, Երևան)


Խմբագրիների այցելության և աշխատանաքային հանդիպման մասնակցությունը միայն գրացված մասնակիցների համար:

ԳՐՔԻ ՀԱՐԹԱԿ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակում տարածաշրջանի կայուն զարգացման գործում մշակույթի դերակատարման, ինչպես նաև Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության տարածաշրջանային պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, մշակութային և ակադեմիական կազմակերպությունների համագործակցության խթանման աջակցությամբ:

Միջոցառման կազմակերպմանը աջակցություն է ցուցաբերել նաև Goethe Institut – Tbilisi կազմակերպությունը:

Մանրամասն տեղեկությունների համար`
http://bookplatform.org/en/activities/518-editorial-visits-armenia.html
http://bookplatform.org/en/activities/37-promotion-literature-in-translation-training-armenia.html


կամ կապ հաստատել Գրքի Հարթակ նախագծի հայաստանյան ծրագրի ղեկավար Արևիկ Աշխարոյանի հետ
Հայ գրականության հիմնադրամ
ՀՀ, Երևան, Մ. Մաշտոցի պ., 50ա/1
Հեռախոս. (374-77) 35 11 12


Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

 

 

Տես բոլորը․․․

Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18

28
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17

03
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16

03
Jan

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15

30
Nov

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14

Տես բոլորը․․․

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ