Ուսուցում
Գրքի հարթակի կարողությունների զարգացման գործունեությունը կենտրոնացած է ուսուցողական միջոցառումների վրա:Նախագիծը ընդհանուր առմամբնախատեսում է 2-3-օրյա 9 սեմինար`
ներառելով միջազգային և տեղական ուսուցանողների և համաուսուցանողների: Միջոցառումների հիմնական նպատակն է զարգացնել մասնակիցների գործնական հմտությունները, ինչպես նաև նպաստել որոշակի ոլորտներում
եվրոպական և տարածաշրջանային փորձիըմբռնմանը: Որոշ սեմինարներ կլինեն տարածաշրջանային, մի քանիսը` ազգային, մեկը կանցկացվի հեռակա կարգով: Միևնույն գործունեության մեջ տարբեր ենթաոլորտների/երկրների
ներկայացուցիչների մասնակցությունը կստեղծի պայմաններ միջոլորտային և տարածաշրջանային համագործակցության համար: Նախատեսված ոլորտերում կընդգրկվեն` ռազմավարական պլանավորում,գրքի ոլորտում մասնագիտական
ասոցիացիաների և ՀԿ-ներիկառավարում և դրամահայթայթում, հաղորդակցման և պրոպագանդման տեխնիկա, հեղինակային իրավունքի հիմնահարցեր, լսարանի ներգրավում էլեկտրոնային հրատարակություն, ընթերցանության և
թարգմանական գրականության խթանման ժամանակակից մեթոդներ:
Գրել ապագան. ռազմավարական մտածողություն և դրամահայթայթում գրական և հրատարակչական կազմակերպությունների և ասոցիացիաների համար
Թբիլիսի, Վրաստան, Մարտի 26-28, 2012 թ.

Հեղինակային իրավունքի համակարգի դերը գրահրատարակության, որպես մշակութային ինդուստրիայի խթանման գործում
Երևան, նոյեմբերի 7-8, 2012 թ.

‹‹Գրականության առաջխաղացում թարգմանության միջոցով›› գործնական հանդիպում Երևանում
Երևան, Փետրվարի 21-22, 2014

‹‹Գրականության առաջխաղացում թարգմանության միջոցով›› գործնական հանդիպում Ուկրաինայում
26-27 June 2014
Թեմաներ
Այս ֆիլտրը նեղացնում է Ձեզ հետաքրքրող թեմաների շրջանակը: Միաժամանակ կարող եք ընտրել մեկից ավելին:
Համագործակցություն գրքի ոլորտում
Ընդունելություններ
Հրատարակչական գործ
Ընթերցանություն
Մտավոր սեփականություն
Թարգմանություններ